- Ընդգծել բառերը, որոնց մեջ կա—ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
— ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ, պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:
2. Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ, թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:
3.Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:
4. Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար-գործել
աստիճանաբար-աճել
օրեցօր-լրջանալ
խորապես-հուզվել
շարունակ-երկմտել
կուզեկուզ-նստել
հավիտյան-սիրել
սրտանց-հավատալ
գյուղեգյուղ-վազել
լռելյայն-նստել
բերնեբերան-ասել
արագ-արագ-պատմել
վերջնականապես-համոզվել
հոտնկայս-
ներքուստ-հավատալ
շատ-շատ-խորհել
5․ Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։
5.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ … թանձրացող խավարում, ապա …։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ …, երեխաները, ճոճանակների վրա նստած, …, իսկ մեղմ քամին … մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը… հաստոցը, … նոր պատրաստած դետալը և … գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, նոսր, ողորկ,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, ստորոտ,
թանձր, անբասիր։
3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց-ներկայացրեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան-աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա-աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
4. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդույթներ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. Խոսքը վերաբերում (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը հասկացություն (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը տեղիք տվեց (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք) ուսում առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծարվում էր (լուծվում, լուծարվում) էր։
12. Այդ մասին ասվել է բազմիցս (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ հանդիպելիս (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ (եկավ, եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Տաք կաթ խմելիս՝ միշտ խնդրում է հեռացնել վրայի սերը։
Իր փայայած, ամուր սերը իր ամենամեծ ձեռքբերումն էր։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետադրական կետը՝ միշտ մոռանում էր օգտագործել։
Ծովում լողալիս վախենում էր կետերի հանդիպելուց։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Երկրաչափական հաշվարկներ անելիս՝ միշտ օգտագործում էր քանոն։
Քանոնի շաաղցր ձայնը լսողներին անտարբեր չթողեց։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Եղանակին ոչ համապատասխան հագնվելու պատճառով մարմնում դող էր անցնում։
Դողերը պաշտպանեցին անիվները վնասվածքներից։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Երգը առժեր մի քանի տոն ցածր երգել։
Ձմեռային տոների մեջ, մի այլ կախարդանք կա։
6. Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է
7. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես
Բ. նսեմ
Գ. ցնծություն
Դ. երես – դեմք
Ե. ցնծալ – ուրախացած
8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ
10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին: