Թթվածին հասկացողությունը ։Օքսիդներ և Հիմքեր։

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18  ։Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը  միացություններում երկվալենտ է:



Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
 
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի։

Օքսիդներ

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Հիմքեր

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:

Հիմքերի  բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝
Օրինակ`
Me(OH)։

Առաջադրանք նոյեմբերի 17-23-ը

Առաջադրանք 1

«Համաշխարհային պատմություն»

Անգլիական հեղափոխությունը/էջ 39-43-ը պատմել. Էջ 44-ի հարցերին գրավոր պատասխանել:/

  1. Բացատրի՛ր հեղափոխություն և քաղաքացիական պատերազմ հասկացությունները։

    Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։ Քաղաքացիական պատերազմ — Քաղաքական ուժերի, սոցիալական խմբերի միջև զինված պայքարը քաղաքական իշխանության հասնելու համար։
  2. Արդյոք ճի՞շտ էր թագավորին մահապատժի ենթարկելը։

  3. Իրականում ինչպիսի՞ իշխանություն ստացավ Քրոմվելը։


  4. Ինչո՞ւ Քրոմվելը հրաժարվեց թագավոր դառնալու առաջարկից։ Կարո՞ղ էր արդյոք
    Քրոմվելը ընդունել թագավոր դառնալու առաջարկը. եթե այո, ապա քո կարծիքով
    ինչպե՞ս կվերաբերվեր բնաչությունը այդ քայլին։


  5. Ի՞նչ անվանում ստացան 1688-1689 թթ. իրադարձությունները և ինչո՞ւ։

    «Փառահեղ հեղափոխություն» — Անգլիայում 1688-1689 թթ. տեղի ունեցած պետական հեղաշրջման պատկերավոր անվանումը։
  6. Արդյո՞ք «Փառահեղ հեղափոխությամբ» լուծվեցին Անգլիական հեղափոխության
    նպատակները։

Առաջադրանք 2

«Համաշխարհային պատմություն» Լուսավորության դարաշրջան, էջ 45-48  պատմել, էջ 49-ի հարցերին գրավոր պատսխանել: 

  1. Հիմնավորի՛ր, որ գիտության նվաճումները պետք է կիրառվեն ի շահ հասարակության։


  2. Ճի՞շտ էր լատիներենի փոխարեն գիտության լեզուն ազգային լեզու դարձնելը։


  3. Որո՞նք են մարդկանց և ազգերի բնական իրավունքները։ Արդյո՞ք ներկայումս
    դրանք պաշտպանվում են սահմանադրությամբ։


  4. Համաձա՞յն ես այն մտքին, որ մարդն ի ծնե ազատ է։ Հիմնավորի՛ր քո տեսակետը։

Քննարկում

1. Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:

2. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:

3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։


Պարապմունք 20

Թեմա՝ Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:

Լարի միջնակետով անցնող շառավիղը

1․ Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․ Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ո՞ր պատկերն է կոչվում շրջանագիծ:

2. Ի՞նչ է շրջանագծի շառավիղ, տրամագիծը, լարն ու աղեղը:

Մեջտեղի կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

3․ GEOGEBRA ծրագրով գծել շրջանագիծ և տանել նրա շառավիղը, տրամագիծը և լարը:

4․ Գրել լարի միջնակետով անցնող շառավղի հատկությունները:

5․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

Այս շրջանագիծը ունի 4 լար
1 շառավիղ
2 տրամագիծ

6․ Թվարկել ստացված աղեղները:

10 աղեղ

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

2 անգամ

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

Պետք է անցնի O կետով

9․ Հաշվել CA -ն, եթե CD=8 սմ և ∠AOD=120°

CD = 8սմ (տրամագիծ)
8 ։ 2 = 4սմ
CO = CA
CA = 4սմ OAC = 120o

10․ Տրված է՝ MN=7սմ,  ∠ONM=60°։Գտնել KN-ը։

7 * 2 = 14
KN = 180o

11․ AB հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծն է, իսկ AC-ն և BC -ն այդ շրջանագծի հավասար լարեր են։ Գտնել AOC անկյունը։

90o

Նոր հասկացություններ

Եռադաշտային համակարգ
Գաղութ
Ինդուգենցիա
Ինկվիզիցիա
Հեղափոխություն
Ռենեսանս
Ուտոպիա
Հումանիստ
Ռեֆորմացիա
Բողոքականներ
Հերետիկոս
Ռոյալիստներ
Սահմանադրություն
Սահմանադրական միապետություն
Պրեսբիտերականներ
Ռազմական դիկտակուրա

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Հասարակագիտություն 8, էջ 51

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Դա այն է, ինչը շատ կարևոր է և շատ թանկ մեզ համար, առանց որի մարդը չի կարող պետկերացնել իր կյանքը։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

    Ընտանիք
    Հայրենիք
    Հարգանք
    Սեր
    Արժանապարվություն
    Հավատ

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

    Այո, կարևոր է նաև կյանքի փորձ, որպեսզի տարբերակաել և հասկանալ, թե ինչն է կարևոր քեզ համար։
  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

    Ընտանիք
    Հայրենիք
    Հարգանք
    Սեր
    Արժանապարվություն
    Հավատ

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

<>

Ռեմբրանտ Հարմես վան Ռեյն

1669 թվականի հոկտեմբերի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլանդացի նկարիչ, Հոլանդիայի նկարչության ոսկե դարի կարկառուն ներկայացուցիչ Ռեմբրանդտը (Ռեմբրանտ Հարմես վան Ռեյն):

Ռեմբրանդտը բազմաժանր նկարիչ է, նա ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը։

Rembrandt-8

Ռեմբրանդտը առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։

Rembrandt_-_Ganymede

Որպես գրաֆիկ Ռեմբրանդտը անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդտի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ հասել գեղանկարչական էֆեկտների:

Rembrandt-14

Ռեմբրանդտ Հարմենսզոն («Հարմենի որդի») վան Ռեյնը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին (որոշ աղբյուրներում՝ 1607) Լեյդենում ջրաղացի սեփականատեր, ունևոր Հարմեն Հերրիթսզոն վան Ռեյնի բազմազավակ ընտանիքում։ Մոր ընտանիքը նույնիսկ Նիդեռլանդական հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել կաթոլիկ ուղղությանը։

Rembrandt-6
Rembrandt-Belsazar

Լեյդենում Ռեմբրանդտը հաճախել է լատինական դպրոց և ընդունվել է Լեյդենի համալսարան, բայց ամենից շատ հետաքրքրվել է գեղանկարչությամբ։ Երբ նա 13 տարեկան էր, նրան հանձնում են լեյդենյան կաթոլիկ պատմական գեղանկարիչ Յակոբ Սվանենբյուրխին, որի մոտ սովորում է 1620-1621 թվականներին։

Rembrandt-7

Հետազոտողներին չի հաջողվել գտնել այդ շրջանին վերաբերող Ռեմբրանդտի աշխատանքները, այդ իսկ պատճառով Սվանենբյուրխի ազդեցության հարցը Ռեմբրանդտի ստեղծարար յուրահատկության վրա մնում է բաց հարց, և շատ քիչ տեղեկություններ են հայտնի այսօր Սվանենբյուրխի մասին։

Ջորդանո Բրունո

Իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն ծնվել է 1548 թ. Նեապոլից ոչ հեռու գտնվող մի ավանում: Սովորել է Նեապոլի եկեղեցական դպրոցում, որտեղ էլ 1565 թ. ներգրավվել է դոմինիկյան օրդենում:

1584 թվականին Ջորդանո Բռունոն գրել է «Տիեզերքի և աշխարհի անսահմանության մասին» աշխատությունը, որի մեջ նախկին քահանան, բնիկ նեապոլցին հայտարարում է, որ Տիեզերքը անսահմանափակ է, Երկիրը չի հանդիսանում նրա կենտրոնը, ավելին`   այն պտտվում է Արեգակի շուրջ, որն էլ իր հերթին հանդիսանում է ընդամենը աստղ: Ջորդանո Բրունոն հիշատակում է ոչ երկրային կյանքի հնարավորին գոյության մասին: Նրա հետ մենք արիստոտելյան սահմանափակ տիեզերքից անցում ենք կատարում դեպի ահռելի մեծ և անծայր տիեզերք:

Ջորդանո Բրունոն շրջել է ողջ Եվրոպայով մեկ:Նա արտասովոր հիշողություն ուներ. ասում էր,որ անգիր կարող է ասել քաղաքացիական և եկեղեցական իրավունքների 26000 կանոններն ու 6000 հատված Աստվածաշնչից: Այս ամենի շնորհիվ նա Եվրոպայում ընդունվում էր`   որպես մարգարե և այնտեղ բանավիճում էր մաթեմատիկայի, աստղագիտության և փիլիսոփայության մասին: Նա հմայում էր իր հռետորական տաղանդով և գիտելիքներով:

Բրունոն կողմ էր Կոպեռնիկոսի այնպիսի մտքերին,որոնք այդ ժամանակ արգելված էին: Նա մերժում էր բոլոր դոգմաները`   թե՛ կրոնական,թե՛ աշխարհիկ: Եկեղեցու համար սա չափից ավելի էր, և 1952 թվականին Ջորդանո Բրունոյին ձերբակալեցին: Նրան տանջանքների ենթարկեցին 22 անգամ, բայց նա այդպես էլ չհերքեց իր ասածները:

Վերջ ի վերջո նրան կենդանի այրեցին Հռոմի հրապարակում: Նրա բերանը վախից փակեցին, որպեսզի նա կրակի վրա էլ չխոսի անսահման տիեզերքի մասին: Նրա կտակը,որը գրվել էր բանտում,առանց կարդալու պատռել էին,որպեսզի չընկնեյին նրա մտքերի ազդեցության տակ: 33 տարի անց`   նմանատիպ գործընթացի ժամանակ,որը կազմակերպվել էր նույն դատավորների կողմից,Գալիլեյը նախընտրեց նահանջել: Տարօրինակ է,բայց առաջինին, որպես պարգև, բաժին ընկավ մոռացությունը, իսկ երկրորդին`   փառքը:

22.11.24

1.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների

ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է): Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է): Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման: Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք: Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

2.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցի (ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածացրիր (արածեցնել): Հավերը ռրկարացրեցին (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրեց (մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար (ձանձրացնել) ձանձրացրի ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրինք (թռցնել) արևկող անող թռչուններին:

3. Դառնալ բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

դառն — դարձ

4. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել — մտածես հետևանքի մասին: Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենքց- կախիր թելից: Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց — քո սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց: Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված — նրա քփած աղվեսները: Դեպ ի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

8․11-22․11

Թեման․ներածություն։ Նյուտոնի օրենքները

Դասարանում քննարկվող հարցեր

1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Ուսումնասիրում է տարբեր ուժերի առաջացման պատճառները։

2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

1 ՕրենքՄարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շաևժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրամց ազդեցությունները համակշռված է։

3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

2 ՕրենքՄարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։

a = F/m

5․Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

6․Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա։

7․Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

3 Օրենք — Երկու մարմիններ միմյանց հետ ազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 23-ից մինչև էջ 33։

Կատարել Է. Ղազարյանի դասագրքից. էջ 177-178 խնդիրներ 29,30,31,32,33,37-ից մինչև 46-ը

11․11-15․11

Թեման․Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Դասարանում քննարկվող հարցեր․կատարվող․ 

1. Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մոկ լրիվ պտույտ։

2.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: բերել օրինակներ

3.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոճվում այն ժամանակամիջովը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

4.Ինչ է պտտման հաճախությունը, և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման պարբերության միավորը վայրկյանն է։

5.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

6.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 18-ից մինչև էջ20

Դպրոցի հրաշալիքները

Մեր դպրոցը՝ ինչպես բոլորիս հայտնի է նման չէ բոլոր մնացած դպրոցներին։ Դպրոցը լիովին ազատություն է տալիս սովորողին ստեղծագործական մնածողությունը զարգացնելու համար։ Մեր դպրոցի տարածքը նույնպես մեծ դեր է խաղում մեր կյանքում, այնտեղ ենք անցկացնում մեր ազատ ժամանակը, և վայելում մաքուր օդը։ Նաև մենք շատ ազատ ենք մեր ընտրությունների հարցում, ազատ ենք արտահայտելու մեր միտքը։ Շաբաթական երկու անգամ մենք ունենք երկու դաս ընտրելու հնարավորություն, և կարողանում ենք անել այն դասերը, որոնք մեր դասացուցակում առկա չեն։ Մենք հնարավորություն ունենք մասնակցելու տարատեսակ արտադասարանային վիկտորինաներին, մրցույթներին, որը կազմակերպում է դպրոցը, և այդպիսով ձեռք է բերվում փորձ, որը կիրառվում է բոլոր ոլորտներում։ Դպրոցս շատ մեծ դեր ունի իմ կյանքում, Սեբաստացիական արժեքները փոխանցելու հարցում, և ինքնավստահություն հաղորդելու հարցում՝ նույնպես։ Շնորհակա՛լ եմ, սիրելի դպրոց։