Խմբեր, շերտեր, համայնքներ

Հասարակագիտություն 8 էջ 22

Մասնակիցներ՝Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Հասարակական խմբերի տեսակները

Հասարակական շմբերը լինում են 2 տեսակի, կամայական և, որոնք մենք ենք ընտրել։ Կամայականներից են օրինակ՝ ընտանիքը, իսկ մեր ընտրությամբ են՝ ընկերների միջավայրը, հավելյալ խմբակները։

  • Սոցիալական շերտեր

    Սոցիալական շերտեր են համարվում մարդկանց շերտերը, խավերը, դասակարգերը։ Սոցիալական շերտերը բաժանվում են 2 տեսակի մարդկանց, որոնք կատարում են՝ մտավոր, և ֆիզիկական աշխատանք։
  • Համայնքներ
  • Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը


  • Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

    Լուծում են միասնաբար, խորհրդակցելով։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

18.10.24

1.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն

ծակոտկեն, խաչագողյալ, կալվածատիրություն, կովկթություն, քսայուղան, հավելավճար

2. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը    նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ  փռված  պարտեզում,     որտեղով     անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   էին դառնում  գյուղի  տներն  ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչընդոտից   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց  սյան  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

3.Աշուն

Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Յուրօրինակ, գեղեցկություն, աշուն, զարմանալիորեն, հիացնում, նախշազարդ, հագուստով, Ծառերի, ոսկու, գույնզգույն, տերևները, Երգեցիկ, թռչունները, թռչում, ճամփորդելու, ոսկեզօծ, շողարձակում է, Անձրևաբեր, ամպերը, սահում են, երկնքում, Մեղմօրոր, քամին , քնքշաբար, խաղում է,

4. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:

Վայրենի, խոսուն, մրգատու, մականուն, նեղացկոտ, լացկան, առհավետ, ազդակ, զորեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք, միածին, ելույթ, սահնակ, միաբան, ձգան, տիրացու:

5. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ — սիրտակեր, լույս — լուսապատ, սեր — սիրալիր, տուն — տնակյաց, ցավ — ցավազուրկ, ձև — ձևավոր, շող — շողշողուն, հույզ — հուզական, վաստակ — վաստակելի, հրապույր — հրապուրող, ժպիտ — ժպտերես, գույն — դժգույն:

6. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ — քաջարի
խիտ — նոսր
յուրային — օտար
զուլալ — պղտոր
շնորհալի — անտաղանդ
ցնծուն — թախծոտ
միամիտ — խորամանկ

7. Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան,հուժկու, հսկա:

Նենգամիտ, գոռոզամիտ, չարամիտ
աժդահա, հսկա, վիթխարի
ցասկոտ, բարկացկոտ, զայրացկոտ
ամբարտավան, ինքնահավան

հզոր, զորեղ, հուժկու

8. Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ, մարգմատ, կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:

Վարք, բարդ, բունծածուկբանակ, սարք, կարագ, մարագմարտ, կառթ

9. Բառաշարքում առանձնացրու  հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:  

Հայրենասեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լրաբեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր

հայեր, արկղեր, կայքեր, լվեր, դարեր, մտքեր

10. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը: 

Բուլկի, պոնչիկ, փքաբլիթ
կողիկ, հացիկ, կոտլետ
խանութ, բազար, շուկա, մարկետ
բագաժ, ուղեբեռ
սալաթ, աղցան

16.10.24

1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբաավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբուությունը գերագույն աստծո` Զ.սի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի ար.անը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներք.ի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արյանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սր.ազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զար.արում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական ար.անի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին ար.անի ահռելի չափերը: Ար.անը տաճարի ներքին տարածության մեկ ե.որդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հա.ուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հա.ուստն ու հա.թական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբո.ջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կեն.անություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ող. կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե ար.ան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2.Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վար.ու, կարգապահ,  բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  անդրավարտի-, սիգապան-,  խոր-ուբոր-,  կմա-ք,  կցկտուր,  ճեպընթաց, դժոխք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

Երաշտահավ, խոտահունձ, բաժնեմաս, խոժոռադեմ, մրջնաբույն, բեռնախցիկ։

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

Ենթասպա, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, նախադասություն։

5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել

Իմաստ — ավերել
Այդ խոսքերից հետո, կարծես ներսումս քարը քարին չթողեց։

6. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ

7. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել

8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

8. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

9.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

Հոկտեմբերի 14-20

Սիրելեի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

Կարելի է ասել, որ նյարդային համակարգը մեզ օգնում է գոյատևել, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ,

2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:
3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
5. Ի՞նչ է նյարդը:
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:

Պարապմունք 11

Թեմա՝ Շեղանկյուն։

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

rombs.JPG

Շեղանկյան հատկությունները

Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):

rombs 1.JPG

2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:

rombs 2.JPG

3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC

rombs 4.JPG

4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°

rombs 6.JPG

Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ

5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD

rombs 3.JPG

6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)

rombs 7.JPG

7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:

rombs 5.JPG

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում շեղանկյուն։ GEOGEBRA ծրագրով գծել շեղանկյուն։

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

2․ Թվարկել միայն շեղանկյանը բնորոշ հատկությունները։

Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են, շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են, շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են, շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է։

3․ Շեղանկյան անկյուններից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Հաշվել շեղանկյան անկյունները:

60, 60, 120, 120

4․ Հաշվել շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 59° է:

59, 121, 59, 121

5․ Հաշվել շեղանկյան պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը  3.25 դմ է:

3,25 * 4 = 13դմ

6․ Տրված է՝ OD=3 սմ, AC=14 սմ: Գտնել BD-ն և AO-ն:

rombs UZD.JPG

BD = 6, AO = 7

7․ Հաշվել շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 67° է:

rombs.JPG

67, 67, 113, 133

8․ Գտնել շեղանկյան կողմը, եթե նրա պարագիծը հավասար է 30 սմ։

30 / 4 = 7,5

Проверка знаний за октябрь. 8 класс (выполняется ТОЛЬКО на уроке)

Задание 1. Вставьте пропущенные буквы.

Блестеть на солнце, косолапый мишка, угледобывающая отрасль, четко излагать, выросли заросли, загорать на пляже, маленький росток, газовая горелка, уложить спать ребенка, огарок свечи, прийти на выгарки, красная зорька, касаться вопроса, прикоснуться к стене.

Задание 2. Объясни значение фразеологизма одним словом:

кот наплакал – очень мало

без году неделя – совсем немного времени

в двух словах – кратко

в мгновение ока – очень быстро

во весь голос – очень громко

во весь дух – очень быстро

выбиться из сил – устать

делать из мухи слона – сильно преувеличивать

Задание 3. Поставьте глаголы в нужное время.

Ее мама ежедневно ходит (ходить) на работу.
В прошлом году Маша сдавала (сдать) ЕГЭ по обществознанию на 90 баллов.
Ты будешь читать (читать) эту книгу завтра? 
Я играю (играть) в баскетбол каждый вечер у себя во дворе.
Гости приедут (приехать) завтра, а ты до сих пор не убралась (убраться) в комнате.

Задание 4. Прочитайте текст и дайте ответы на вопросы.

Однажды английский писатель Артур Конан Дойль, врач по образованию, приехал в Париж. На вокзале к нему с решительным видом подошел таксист, молча взял его чемодан, сунул в багажник и, лишь сев за руль, осведомился:

— Так куда же вас отвезти, месье Конан Дойл?

— Как, вы знаете меня? — приятно изумился писатель.

— Впервые вижу, — признался шофер.

— Как же тогда узнали кто я?

— Да воспользовавшись описанным вами дедуктивным методом, — гордо произнес таксист. — Во-первых, я прочитал в газетах, что Артур Конан Дойл две недели как находится у нас на отдыхе, во французской Ривьере. Во-вторых, я про себя отметил, что поезд, с которого вы сошли, марсельский. Потом увидел, что у вас загар, который можно приобрести, только побывав на побережье Средиземного моря минимум дней десять. Из того, что у вас на среднем пальце правой руки имеется несмываемое чернильное пятно, заключил, что вы писатель. По манере держаться вы врач, а покрой платья лондонский. Таким образом, сведя все наблюдения воедино, я сказал себе: вот он, Конан Дойл, — прославленный творец великого сыщика Шерлока Холмса! Услышав объяснения таксиста, писатель был потрясен.

— Да вы сами почти Шерлок Холмс! — восторженно воскликнул он, — коли сумели сделать такой вывод по столь незначительным деталям!

— Так-то оно так, — вдруг замялся шофер. — Но я заметил и еще одну небольшую деталь.

-— Это какую же?!

— Ярлык, приклеенный и вашему чемодану. На нем было крупно выведено ваше имя и фамилия!

Вопросы:

  1. Какое впечатление произвел на писателя таксист, когда тот узнал его имя?

    Он приятно удивилсья.
  2. Какие методы дедукции использовал таксист для определения личности Конан Дойла?

    Разные незначительные детали.
  3. Что конкретно в внешности писателя натолкнуло таксиста на мысль, что он — писатель?

    Это было чернильное пятно на пальце.
  4. Как писатель отреагировал на выводы таксиста о своей личности?

    Он был удивлен, что таксист так внимательно изучил эго.
  5. Какое значение имеет ярлык на чемодане в контексте рассказа?

    Оно было подтверждением того, что это был тот самый писатель.
  6. Что можно сказать о стиле повествования Артура Конан Дойла на основании этого текста?

    Для меня, он был классическим писателем.
  7. Какой юмористический элемент присутствует в финале истории?

    Что возможно, водитель сначала заметил ярлык, а уже потом делал выводы.

Задание 5. Напишите диалог между вашим героем и таксистом, в котором таксист делает выводы о герое, основываясь на его внешности, поведении и окружении.

Наш герой был математиком, и когда сел в первую попавшуюся машину на одно из улочек франции, водителем оказался очень интересный мужчина, он сразу спросил нашего героя, сказал не математик ли он, тот ответил да, и заинтересовался, откуда он знает его профессию, а водитель ответил что на руках у него уравнения на руках, рубашка не глаженная, значит всю ночь решал примеры и не было времени погладить рубашку, а волосы растрепанные.

October 14-18

English in Mind, pages 19,20,21
Grammar: Adjective

Comparative adjectives typically end in ‘er’ and are followed by the word ‘than’. A Superlative Adjective is a word that describes a noun by comparing it to two or more nouns to the highest or lowest degree. Superlative adjectives typically end in ‘est’ and are preceded by the word ‘the’.
Vocabulary: antonyms, Sport
In Class

What are some sports you like watching? Why?

What are some sports you dislike watching? Why?

Do you play any sports? If so, which ones?

Would you like to learn how to play a sport or do an activity? What would you like to learn?

Why are sports so popular?

Do you know of any interesting or strange sports or activities?

What two sports would you like to mix?

Do you prefer to watch sports or play them? Why

What do you think is the most dangerous sport?

հոկտեմբերի 10-21-ը

Առաջադրանք 1

Հայոց պատմություն/էջ 39-42 պատմել, էջ 43-ը գրավոր/

Հեթումյան արքայատոհմի հաստատումը: Հեթում Առաջին: Թագավորության թուլացումն ու անկումը:

  •  Պատմել Հեթումյան արքայատոհմի հաստատման ընթացքի մասին:


  • Ներկայացնել 1254թ.-ի հայ-մոնղոլական դաշինքի դրական, բացասական կողմերը Կիլիկյան Հայաստանի տեսանկյունից:


  • Պատմել Կիլիկյան թագավորության և Եգիպտոսի մամլուքյան սուլթանության պայքարի ընթացքի մասին:

  • ՆերկայացրուԿիլիկյան Հայաստանում  Կաթոլիկ եկեղեցու և արևմտաեվրոպական ասպետների հետապնդած նպատակների մասին:
  •  Ներկայացնել Կիլիկյան Հայաստանի թուլացման անկման մի քանի պատճառները, հիմնավորել:

Կիլիկյան մանրանկարչություն, Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ

Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփել 20 նախադասությամբ:

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 1/,

Հայոց Կիլիկյան թագավորություն/ Մաս 2/

Կիլիկյան թագավորություն 

Ամփոփիչ աշխատանքներ

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

-«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

14․10-18․10

Թեման .Հավաասարաչափ արագացող շարժման արգություն։Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում։

Քննարկվող հարցեր

1․Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը։

a = s/t

2․Ո՞րն է  հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։

Մարմնի շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում հնարավոր է՝ մեծանա կամ փոքրանա նույն չափերով:

3․Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է  հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։

 4․Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում   կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ8-ից մինչև էջ11

Ստեփան Զորյան, Բարեկամներ

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառ0,,,երի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:

1.Քննարկիր  պատմվածքը:

Պատմվածքը մի տղամարդու մասին է, որն ամուրի էր, ապրում էր Թիվլիսում, ուներ մի կատու և վարում էր շատ անհետաքրքիր կյանք։ Պատմվածքում կատարվում է իրավիճակ, որը շատ տեղիք է տալիս մտածելու համար, և մեզ բացատրում է Պողոոսի ներքին աշխարհի մասին։

2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;

Համոզիչ է արդյոք՝ այո, իսկ վերնագրված է «Բարեկամներ» քանի որ կատուն այնքան հարազատ է դարձել կատվին, որ դարձել են բարեկամներ։

3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:

Միայնակ, անինքնավստահ, կարոտած, սիրող։

4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:

Պողոսը՝ մենակյաց տղամարդ էր, ամուսնացած չէր, ուներ մի կատու, որը մնացել էր իր մահացած մորից, վարում էր անհետաքրքիր կյանք՝ ամեն օր արթնանում և քնում էր նույն ժամին, նախաճաշում և ընթրում միանման։

5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:

Պողոսի կարոտը