Ամփոփում

Սեպտեմբեր ամիսը լի է եղել հետաքրքիր պատմվածքներով, շատ եմ հավանել բոլոր պատմվածքները, ամեն մի պատմվածք էլ ուներ իր ինքնությունը, բայց ամենաշատը հավանեցի <<Կարդալ բայը չի սիրում հրամայական>> և <<Հրաշալի ձայնասկավառակը>>։

Կարդալ բայը չի սիրում հրամայական
Ամբողջ ամառը՝ մեկ օրում: Ռեյ Բրեդբերի
Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 
Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի[1] պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի[2] դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկ

ացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։


Առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

    տածել — խնամել
    պերճախոս — արտահայտիչ, խոսուն
    հավակնորդներ — թեկնածու
    խանդավառություն — ոգևորվածություն
    ջանալով — աշխատել, ձգտել
    վերհուշ — վերհիշություն, վերհիշում
    սղագրուհի — լրագրող
    խորշել — մի բանից իրեն հեռու պահել, խուսափել
    նսեմացնել — թուլացնել, նվազեցնել

  2. Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:

    Մի գուցե վերնագիրը Ուիլիամի և իր քեռու մասին է, որովհետև Ուիլիամի խղճին չնստեց՝ այն, որ իր քեռին նրա ուսուցչի աչքերի մեջ նրա հանդեպ վախ է մցրել։
  3. Բնութագրի՛ր Սարոյանին, ուսուցչին, տնօրենին, քեռուն:

    Սարոյանը բարձր ինքնագնահատական ուներ, և ինքնավստահ էր։
    Ուսուցիքը հիպերակտիվ էր, ազատ բարքի տեր կին էր, և մի փոքր հնացած մեթեդներ ուներ։
    Տնորենը հեշտ էր մտափոխվում, և գայթակղվում։
    Քեռին չափից դուրս հավասրակշված և խելացի մարդ էր։

  4. Նշիր երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը պատմվածքում:

    Տղաներին ծեծելը, չթողնել որպեսզի երեխան արտահայտվի։
  5. Պատմվածքում ո՞ր կերպարը  հավանեցիր, հիմնավորի՛ր պատասխանդ:

    Հավանեցի քեռուն՝ նրա հավասարակշռության և խնդիրները ճիշտ լուծելու համար։
  6. Ըստ քեզ ի՞նչ է ընկերությունը, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը:

    Բոլորի համար լավ ընկեր հասկացությունը սուբյեկտիվ է, ինձ համար կարևոր է մարդկային գործոնների առկայությունը, երկկողմանի հետաքրքրվածությունը։ Եվ կենսուրախություն։

Проект «Учитель, которым я горжусь»

Участники проекта: ученики Средней школы

Сроки проекта: 1 — 5 октября

Цели проекта:

  1. Поддержка и признание педагогов: Создать платформу для выражения благодарности и признания учителей за их вклад в образование и воспитание.
  2. Улучшение мотивации учеников: Вовлечь учеников в процесс признания заслуг учителей, чтобы повысить их заинтересованность в учебе.
  3. Формирование положительного имиджа профессии: Показать значимость и влияние учителей на жизнь учеников и общества в целом.

Задачи:

Написать эссе: Написать эссе о том, как их любимый учитель повлиял на их жизнь и учебу. Поделиться конкретными примерами и моментами.

Создать видеообращение: Снять короткое видео, в котором они рассказывают о своих чувствах к учителю, о том, чему он их научил, и почему они гордятся им.

Подготовить поздравительные открытки: Сделать ручные открытки или плакаты с благодарностями для учителей и разместить их в школе.

Организовать опрос среди одноклассников: Провести опрос среди своих сверстников о том, какие учителя их вдохновляют, и представить результаты в виде диаграммы или презентации.

Итоги проекта: сочинение, видеопоздравление, открытки

Ход проекта:

У каждого из вас есть учителя, которыми вы гордитесь, о которых рассказываете дома, рядом с которыми хотите подолгу находиться, путешествовать, беседовать. В блогах расскажите о них, почему именно вы гордитесь этим учителем, какими качествами он обладает, что вам нравиться в нем больше всего. Формат свободный: статья, аудио, видео.

Прочитайте рассказ М.М. Зощенко «Учитель истории».

Учитель истории вызывает меня не так, как обычно. Он произносит мою фамилию неприятным тоном. Он нарочно пищит и визжит, произнося мою фамилию. И тогда все ученики тоже начинают пищать и визжать, передразнивая учителя.

Мне неприятно, когда меня так вызывают. Но я не знаю, что надо сделать, чтоб этого не было.

Я стою за партой и отвечаю урок. Я отвечаю довольно прилично. Но в уроке есть слово «банкет».

– А что такое банкет? – спрашивает меня учитель.

Я отлично знаю, что такое банкет. Это обед, еда, торжественная встреча за столом, в ресторане. Но я не знаю, можно ли дать такое объяснение по отношению к великим историческим людям. Не слишком ли это мелкое объяснение в плане исторических событий?

Я молчу.

– А-а? – спрашивает учитель, привизгивая. И в этом «а-а» я слышу насмешку и пренебрежение ко мне.

И, услышав это «а», ученики тоже начинают визжать.

Учитель истории машет на меня рукой. И ставит мне двойку. По окончании урока я бегу за учителем. Я догоняю его на лестнице. От волнения я не могу произнести слово. Меня бьёт лихорадка.

Увидев меня в таком виде, учитель говорит:

– В конце четверти я вас ещё спрошу. Натянем тройку.

– Я не об этом, – говорю я. – Если вы меня ещё раз так вызовете, то я… я…

– Что? Что такое? – говорит учитель.

– Плюну в вас, – бормочу я.

– Что ты сказал? – грозно кричит учитель. И, схватив меня за руку, тянет наверх, в директорскую. Но вдруг отпускает меня. Говорит: – Иди в класс.

Я иду в класс и жду, что сейчас придёт директор и выгонит меня из гимназии. Но директор не приходит.

Через несколько дней учитель истории вызывает меня к доске.

Он тихо произносит мою фамилию. И когда ученики начинают по привычке визжать, учитель ударяет кулаком по столу и кричит им:

– Молчать! В классе водворяется полная тишина. Я бормочу задание, но думаю о другом. Я думаю об этом учителе, который не пожаловался директору и вызвал меня не так, как раньше. Я смотрю на него, и на моих глазах появляются слёзы.

Учитель говорит:

– Не волнуйтесь. На тройку вы во всяком случае знаете.

Он подумал, что у меня слёзы на глазах оттого, что я неважно знаю урок.

Вопросы:

Как вы думаете, что могло бы произойти, если бы ученик не подошел к учителю после урока?

Что символизирует момент, когда учитель просит класс замолчать? Как это влияет на атмосферу в классе?

Это добовляет напряженности

Каковы истинные причины слез ученика в конце рассказа? Что они говорят о его внутреннем состоянии?

Как вы понимаете финальную фразу учителя о тройке? Что она означает для ученика?

Каково ваше мнение о том, как учитель и ученик изменяются в ходе рассказа?

Задание 1. Приведите 10 высказываний великих людей о своих учителях.

Задание 2. Напишите, как бы вы поступили на месте ученика или учителя. Как вы решили бы конфликтную ситуацию?

Задание 3. Напишите сочинение на тему «Учитель, которым я горжусь» ИЛИ запишите видеообращение для учителе (поздравление с днем учителя) ИЛИ создайте плакат «Роль учителя в моей жизни

Պարապմունք 7

Թեմա՝ Սեղան

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

Trapece (ne vienādsānu).JPG

Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:  

Սեղանի ոչ զուգահեռ կողմերը, կոչվում են սրունքներ: AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են:  

Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:

Ուղղանկյուն սեղան

Trapece (taisnleņķa).JPG

Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:

Հավասարասրուն սեղան

Trapece (vienādsānu).JPG

Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

Սեղանի հատկությունները

Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:

Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:

Trapece (ne vienādsānu) 2.JPG

Հավասարասրուն սեղանի հատկությունները

Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:

Հետևյալ հատկությունները բնորոշ են միայն հավասարասրուն սեղաններին:

1. Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները զույգ առ զույգ հավասար են:

Trapece (vienādsānu) 1.JPG

2. Հավասարասրուն սեղանի անկյունագծերը հավասար են:

Trapece (vienādsānu) 2.JPG

AC=BD

Հավասարասրուն սեղանի հայտանիշները

1. Եթե սեղանի հիմքին առընթեր անկյունները հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

2. Եթե սեղանի անկյունագծերը հավասար են, ապա սեղանը հավասարասրուն է:

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ո՚ր պատկերն է կոչվում սեղան: GEOGEBRA ծրագրով գծել սեղան:

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

2․Ինչպե՞ս են կոչվում սեղանի կողմերը:

3․ Ո՚ր պատկերն է կոչվում հավասարասրուն սեղան:

4․ Թվարկել սեղանի տեսակները: GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերները:

5․ Նշել  ճիշտ պնդումը:

ա) Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:

բ) Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:

գ) Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:

6․ Տրված է՝ ∢A=37°∢C=121°։ Գտնել ∢B,∢D

Trapece (ne vienādsānu).JPG

7․ Հաշվել ABCD սեղանի անկյունները, եթե  ∢A=30°

Trapece (vienādsānu).JPG

8․ ABCD սեղանի AB սրունքը հիմքի հետ կազմում է 30°: Հաշվիր BK բարձրությունը, եթե AB կողմը 30 սմ է:

Trapece 1.JPG

9․ Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվել սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ -ի:

10․ Սեղանի կողմերը հարաբերում են ինչպես՝ 7:6:10:9, իսկ սեղանի պարագիծը 128 սմ է: Հաշվիր սեղանի կողմերը:

02.10.24

1.Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով: Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել: Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին: Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով: Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ): Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից: Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

2. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտերի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթերը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդիկ ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչները այն համոզմանն են եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որը երբեմն սահնակներով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շները վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչ է կատարվում մեր երկրի որոշակի գոտում:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ: Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Հոր հետ անցկացրած ժամանակը՝ անգին է:
Ծաղիկներով է, որ աղջիկների օրը դառնում է յուրահատուկ:
Բոլորով որոշոլ էին հասնել բարձրունքների:
Ոչ մեկը չեր ցանկանում անել այդ գործը:
Հասնելով տեղ՝ հիացել էին այդ քաղաքով:
Հեռանալով իրենց քաղաքից, ոչինչ չէր փոխվի, միայն սիրտը ավելի կցավեր։

4.Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:

Ա. Առարկա ցույց տվող բառեր: գոյական ծաղիկ, քար, սեղան, հեռախոս, դրամապանակ
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր: ածական տգեղ, գեր, գեղեցիկ, հոգատար, բարի
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր: մակբայ դանդաղ, արագ, վազող
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր: կապ, շախկապ բայց, որ, որպեսզի, եթե
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր: վերաբերական ի ուրախություն, բարեբախտաբար

5.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ եզակի և բացատրի´ր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը գանգուրները: Հուզմունքից ծաղիկըծնկները ծալվում էին: Տղան սահում էր դահուկներով: Շատ քայլելուց ոտքերս հոգնել են: Արամը բարկությունից մատներն էր կոտրատում: Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:

6.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած…վանել խառնիխուռն մտքերը:(օդ) Լույսն ու… մարդիկ արևից են ստանում: (ջերմություն) Երեկոյան բոլոր հիվանդների …բարձրանար: (ջերմություն) … ծածկել ամբողջ քադաքր: (փոշի) Հիմա լվացքը տարբեր… են անում: (փոշի) Եթե… հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

7.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

Ամբոխի, ոհմակ, անտառ, դասարան:

03.10.24

1.Բացատրի՜ր ԱՊՐՈՒՄԱԿՑԵԼ բառի իմաստը,նշիր այդ բառի հոմանիշները․կարող ես նաև ներկայացնել մտքերդ ։

Ապրումներին մասնակից լինել

ցավակցել, ցավ կիսել, բախտակցել

2.Քո ընտրությամբ գրի՜ր տասը ուղղագրական բառ և բացատրի՜ր։

եվրոպա, անհրաժեշտ, խոնարհ, եղբայր, անդրադառնալ, դյուրընթեռնելի, աջ, աներևույթ, կիթառ, որակյալ

3.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհանին, մարդուն, գարնան, գիշերին, կնոջ:
Բ. Տան, շան, գեղեցկության, հոր, մոր, եղբոր:

4.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

դժվարին աշխատանք, մանկական խաղ, հիմնական ուսում, ակտիվ հանգիստ, կտրուկ գործել, խաղալ, սովորել, հանգստանալ

5..Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:

Ա. Ամպից, սառույցից, տանտիկնոջից, ձմռանից, ամսից, րոպեից: — այս խմբի բառերի մեծամասնությունը վերջանում է ից վերջածանցով։

Բ. Բալենիուց, մարդուց, ամուսնուց, ընկերուհուց, գինուց: — այս խմբի բառերը վերջանում են ուց վերջածանցով

6. Գործիական հոլովով դրված գոյականների հիմքերն առանձնացրո´ւ և գտի՛ր Ա և Բ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:

Ա. Տառով, բերդով, մարդով, որդով, շաբաթով, զորքով, տարով, լեռներով, հեռացումով, լիությունով, տնտեսությունով:

Բ. Ուսմամբ, զեկուցմամբ, մահվամբ, արիությամբ, տնտեսությամբ, գիտուությամբ, ընկերոջով, կնոջով, մարդկանցով, կանանցով:

Басня И.А. Крылова «Ларчик». 30-4 октября (1 урок).

Опубликовано 

Прочитайте басню и ответьте на вопросы:

Случается нередко нам
И труд и мудрость видеть там,
Где стоит только догадаться
За дело просто взяться.

К кому-то принесли от мастера Ларец.
Отделкой, чистотой Ларец в глаза кидался;
Ну, всякий Ларчиком прекрасным любовался.
Вот входит в комнату механики мудрец.
Взглянув на Ларчик, он сказал: «Ларец с секретом,
Так; он и без замка;
А я берусь открыть; да, да, уверен в этом;
Не смейтесь так исподтишка!
Я отыщу секрет и Ларчик вам открою:
В механике и я чего-нибудь да стою».
Вот за Ларец принялся он:
Вертит его со всех сторон
И голову свою ломает;
То гвоздик, то другой, то скобку пожимает.
Тут, глядя на него, иной
Качает головой;
Те шепчутся, а те смеются меж собой.
В ушах лишь только отдается:
«Не тут, не так, не там!» Механик пуще рвется.
Потел, потел; но, наконец, устал,
От Ларчика отстал
И, как открыть его, никак не догадался:
А Ларчик просто открывался.

Вопросы:

Какую основную мысль хотел донести автор басни?

Что мы часто затрудняем нашу жизнь.

Почему механик был так уверен в своих силах?

Возможно что он делал упор на своих знаниях, и не думал о других решениях.

Как реагировали окружающие на попытки механика открыть Ларец?

Многие смеялись, зная что есть решение легче.

Что символизирует Ларец в контексте басни?

Ларец — наша жизнь, которую мы часто не понимаем и усложняем.

Какие качества механика проявляются в процессе его попыток открыть Ларец?

Задание 1. Дополните предложения.

Басня – это  короткий рассказ, в котором действуют животные, а подразумеваются люди.

В баснях высмеиваются пороки людей: людей:ложь,безнравственность,лень,глупость,хвастовство,невежество.

Басня содержит две части: повествовательную часть и мораль.

Задание 2. Дайте определение словам.

Мудрость –  Глубокий ум, опирающийся на жизненный опыт.

Ларчик – шкатулка

Механики мудрец – умный человек в области механики

Исподтишка (смеяться) – поведение радости.

Դասարանական աշխատանք

Լաբ․ աշխ․

Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշում

Աշխատանքի նպատակը․ Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող Արքիմեդյան ուժը, և փորձով ստուգել ստացված արդյունքը։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ Ամրակալան կցորդիչով, ուժաչափ, չափագլան, վերամբարձ սեղան, ջրթափ անոթ, պինդ մարմին, այդ մարմնի ծավալով բաժակ և ջուր։

Համառոտ տեսություն․ Համաձայն Արքիմեդի օրենքի հեղուկը իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռի։ Արքիմեդյան ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով։

1․ Եթե չափենք մեզ տրված մարմնի կշիռը օդում P0 և այդ նույն մարմնի կշիռը ջրում՝ P1, ապա արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությանը՝ FԱ = P0 – P1


2. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև՝ FԱ = ρԱgVմ, որտեղ՝

ρ = հեղուկի խտություն

g = 9,8 Ն/կգ հաստատուն

Vմ = մարմնի ծավալ

Աշխատանքի ընթացքը․  Ուժաչափը մրացրեցի ամրակալանի, ուժաչափից կախեցի մարմնի ծավալով բաժակը բաժակի տակից մարմինը, որոշեցի օդում մարմնի կշիռը։ Ուժաչափի ցուցմունքը եղավ՝ P0 1,5Ն ուժ։ Ջրթափ անոթը դրեցինք վերամբարձ սեղանի վրա լրթափ անոթը դրեցինք ուժաչափից կախված մարմնի տակ, ջուրը լցրեցի մինչև կարմիր գիծը, ծորակի տակ դրեցի չափագլանը, և վերամբարձ սեղանը բարձրացրեձի այնքան, մինչև մարմինը ընկղմվեց ջրի մեջ, ամբողջությամբ սուզվելուց հետո այլևս ջուր չթափվեց չափագլանի մեջ։ Նայեցի ուժաչափին ցուցմունքին՝ եղավ 0,5Ն ուժ։ Սատվեց, որ մարմնի ծանրության ուժը եղավ 1Ն ուժ։

30․09-4․10

Դասի թեման․ Ներածություն։Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։

Լաբորատորիայում

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Առաջադրված են մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է տարածության մեջ ժամանակի ընթացքում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Օրինակ՝ ձուկը իր դիրքը ջրում փոփոխում է ջրի նկատմամբ:

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

Այն դեպքերում՝ երբ տվյալ մարմնի ծանգվածը էական չի լինի տվյալ խնդրի մեջ:

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Շարժման հետագիծը այն գիծն է, որը ցույց է տալիս մարմնի շարժման ճանապարհը: Տեսակները՝ ուղղագիծ և կորագիծ: 

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած S ճանապարհի և այդ t ժամանակամիջոցի հարաբերությանը՝ v=S/t:

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է:

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

S = vt

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t = vS

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը:

Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։ Մեխանիկայի այն բաժինը, որը ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։ Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Եթե անհավասարաչափ շարժվող մարմինը հետագծի S երկարությամբ տեղամասն անցել է t ժամանակում:

16․Գրել միջին արագության բանաձևը։

Vմիջ = S/t

17․Ո՞ր արագությունն են անվանում ակնթարթային արագություն։

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Կիրառելով ակնթարթային արագության հասկացությունը, կարող ենք ասել, որ հավասարաչափ շարժման դեպքում այն հաստատուն մեծություն է, իսկ անհավասարաչափ շարժման դեպքում՝ փոփոխական:

Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիայի տարածքը կազմում է 551 500 կմ² (ներառյալ 675 417 կմ² անդրծովյան տիրապետությունները)։ Ֆրանսիան տարածվում է հարավից 950 կմ դեպի հյուսիս և արևմուտքից դեպի արևելք (Բրե-Դյուն և Սերբեր համայնքերի ամենամեծ հեռավորությունը)։ Ֆրանսիան Եվրոպայի երրորդ ամենամեծ երկիրն է (Ռուսաստանից և Ուկրաինայից հետո); եթե հաշվենք անդրծովյան տարածքները, ապա երկրորդը։ Ֆրանսիայի ամենացածր կետը Ռոն գետի ճյուղաբերանն է (ծովի մակարդակից 2 մ ցածր), ամենաբարձր կետը Մոնբլանն է (ծովի մակարդակից 4810 մ բարձր)

Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Բարձր կենսամակարդակը, տեսառժան վայրերի առկայությունը, ռեկրեացիոն ռեսուրսները։

Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:



Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։