15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Սեմտեմբեր ամիսը սկսեց նախագծային շաբաթով, ընտրությամբ կար չորս թեմա, որից մեկով պետք էր գրեր անհատական նախագիծ։ Ուսումնասիրել ենք Հայաստանը Բագրատունյաց թագավորության անկումից հետո, Կիլիկիան Հայաստանը և Ռուբինյաննների գործունեությունը։
ա․ Հյերի հոասքը Կիլիկիա գնալով շատանում էր սելջուկյան իսկ ապա մոնղոլյան արշավանքների հետևանքով։
բ․
գ․
1․ Այդ արշավանքը կրում էր պատժիչ բնույթ։
2․ Նրան հաջողվեց արագորեն իր վերահսկողությունը վերահաստատելու՝ բյուզանդական զորքերի հետագա բոլոր փորձերն անհաջող էին։ Նաև անհաջող էին Թորոսից առգրավելու Կիլիկիայի սահմանամերձ տարածքները։ Չնայած դժվարությունների Թորոսը ձգտում էր անկախության։
Երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։ Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։ Սկզբում այգու տարածքում մեծ ճահիճ էր։ Ստորգետնյա աղբյուրներից դուրս ժայթքող ջուրը կուտակվում էր ծառերի մոտ, լճանում։ Մոծակների և գորտերի պատճառով այգում հակասանիտարական վիճակ էր։
Երևանի թատերական այգու վերածնունդը սկսվեց 1898 թ-ին՝ Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգումը տևեց 10 տարի։ Մելիք-Աղամալյանի հրահանգով այգին մաքրեցին ճահճից, բացեցին նոր առուներ, անցուղիները ծածկեցին կարմիր փշրանքով։ Ռուսաստանից և Լեհաստանից ներկրվեցին կաղնիներ, որոնք Երևանի պայմաններին հեշտ հարմարվելով՝ այգում գեղեցիկ ծառուղիներ կազմեցին։ Այգին կոչեցին «Անգլիական»։ Պատճառները մի քանիսն են. այն բարեկարգում էին օտարերկրացիները, աշխատում էին եվրոպական ոճով, բացի այդ քաղաքի բարձրադիր կետերից այգին անգլիական դրոշ էր հիշեցնում։ Այգու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 15-ին։ «Սունդուկյանի» անվան թատրոնի շենքի կառուցումից հետո Անգլիական այգին դարձավ մշակութային օջախ։ Հանգստյան օրերին այգու բացօթյա փայտաշեն էստրադայում ելույթ էին ունենում ազգագրական պարային խմբեր ու փողային նվագախմբեր։ Մարդիկ գալիս էին այստեղ պարելու։ Այգում գործում էր ամառային կինոթատրոն, բացօթյա գրադարան-ընթերցարան և ջրավազան։ Մարդաշատ էր նաև տարածքում գտնվող «Դերասանի տունը»։ Ամեն տարի գարնանն Անգլիական այգում երևանցիներն ու թատրոնի դերասանները մեծ ծառատունկ էին կազմակերպում։ Մարդիկ իրենց հանգիստն ու ժամանցը կազմակերպում էին այստեղ։ Եվ այսպես մի ամբողջ տասնամյակ։
Հայաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Սոցիալական և քաղաքական լարված մթնոլորտում այգին կրկին մնաց անխնամ ։ Ծառերը չորացան, հատվեցին։ Գետինը բետոնապատվեց, բացվեցին ջրանցքեր։ Տեղանքի առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով ջրանցքերում կուտակված ջուրը նորից լճացավ։ 1920թ-ին Անգլիական այգին վերածվեց պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջակողմյան հատվածում հուղարկավորվեցին մայիսյան բոլշևիկյան ապստամբության ղեկավարները։ Ի պատիվ 26 կոմիսարների՝ այգին կոչեցին «Կոմայգի»։
1962թ-ին Երևանի քաղաքապետ դարձավ Գրիգոր Հասրաթյանը։ Նա երազում էր ջրային միջանցքներով երևանյան փոքրիկ Վենետիկ ստեղծելու մասին։ «Որտեղ» հարցի որոնումները կանգ առան «Կոմայգում»։ Քանի որ գրունտային ջրերի մակարդակը բարձր էր, որոշվեց «Վենետիկն» այնտեղ կառուցել։ Կոմայգում ջրային միջանցքներ ու կամուրջներ ստեղծվեցին։ Այն զբոսանքի երանելի վայր դարձավ։ Ուրախությունը երկար չտևեց։ Մի քանի տարի անց այգու ջրային միջանցքները լճացան։ Ճահիճից խուսափելու համար այնտեղ հող լցվեց։ Սակավաթիվ ծառերով, բետոնապատ, շենքերով շրջապատված՝ այգին մնաց անդեմ ու ամայացավ։ 1980-ական թվականներից ի վեր տարածքում շարժ ապահովում էին միայն Սունդուկյանի անվան թատրոնը, «Մասիս» ռեստորանն ու «Ծիծեռնակ» սրճարանը։
2000թ-ին այգու տարածքն 99 տարով վարձակալության տրվեց «Բյուրակն» ՍՊԸ-ին։ Այգու նոր անվանումը հասարակությունն այդպես էլ չընդունեց։ Երբեմնի շքեղ ու հասարակական կյանքում մեծ դեր ունեցած այգին կրկին դարձավ«Անգլիական»։
Լևոն Բ-ի դուստր Զաբել Հեթումյանը ծնվել է 1215 թվականին Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս քաղաքում: 1219 թվականին Լևոն Բ թագավորն իր որդեգրած Ռուբեն Ռայմոնդին որպես թուլակամի և վախկոտի, զրկում է Հայոց գահի իրավունքից և գահակալ է նշանակում մանկահասակ դստերը Զաբելին: Կիլիկյան Հայաստանի համար ռազմաքաղաքական դժվարին ժամանակներ էին: 1217 թվականին սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Այն ղեկավարում էր Հունգարիայի թագավոր Անդրեասը: Քաղաքական նկատառումներից ելնելով, Լևոն-Բ ն և Հունգարիայի թագավորը բարեկամական կապերի մեջ են մտնում և 2 տարեկան Զաբելին ամուսնացնում հունգարական թագաժառանգ, 8 տարեկան Անդրեասի հետ (որդին հոր անունով էր կոչվում): Այս պայմանը մնում է թղթին, սակայն Կիլիկյան Հայաստանը շահում է խաղաղություն: Լևոն Բ թագավորը մահանում է 1219 թվականի մայիսի 2-ին, և Զաբելին օծում են որպես թագուհի: Լինելով ընդամենը 4 տարեկան, Զաբել թագուհին երկիրը «կառավարում» է խնամակալի օգնությամբ: Զաբելի գահակալությունը տևում է կարճ` մինչև 1222 թվականը: Այդ տարի նրան ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմունդի որդու 17 տարեկան Ֆիլիպի հետ: Ֆիլիպի մայրը հայուհի էր, և սրանց հարաբերությունները ընթանում են բավականին հաշտ ու խաղաղ: Սակայն երեք տարի անց` 1225 թվականին Ֆիլիպը սպանվում է մարտում: 1226 թվականի հունիսին Տարսոնի սուրբ Սոֆիա տաճարում Զաբելն ամուսնանում է Հեթում Ա-ի հետ: Ամուսնական այս արարողությունը կատարում է Կոստանդին կաթողիկոսը: Հեթումի հայր Կոստանդինը Զաբել թագուհու խնամակալն էր, և այդ տարիներին ցույց էր տվել իր նվիրվածությունն ու հավատարմությունը հայոց թագավորական տանն ու երկրին: Զաբելի նախաձեռնությամբ 1241 թվականին Սիս մայրաքաղաքում կառուցվում է հիվանդանոց: Այն գործում է մինչև 1375 թվականը, երբ կործանվում է Կիլիկյան թագավորությունը: Դա ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև Եվրոպայի առաջին հիվանդանոցն էր, որտեղ անվճար բուժվում և դեղորայք էին ստանում կարիքավորները: Զաբել և Հեթում ամուսիններն ունեցան 3 որդի և 5 դուստր: Զաբել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 22-ին Սիս մայրաքաղաքում, նրա աճյունը թաղվեց թագավորական դամբարանում Դրազարկում:
Grammar: Present Simple, Present Continuous, Have to, do not have to Vocabulary: Hobbies, Interests, jobs English in mind, pages 5-8 Exercises 2,3,4 page 5 Exercises 4,6 page 7
eat
gives
don’t know
doesn’t like
do, go
is, lives
stay am having is shining are playing sit don’t do are doing
are you doing go have is cooking is listening plays
You have to study for the test tomorrow My older sister doesn’t have to go to bed before 11 o’clock My brother has to go to school on Saturday I don’t have to get up early on Saturday
Առաջադրանք: Ունենք եռանկյունի, որի անկյուններն են՝ A, B և C -ն: Ինչպե՞ս կարելի է առանց չափելու պարզել, որ եռանկյան անկյունների գումարը հավասար է 180°-ի:
Հարցեր:
· Կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպես կարելի է դա ապացուցել առանց չափելու:
· Արդյո՞ք սա կախված է եռանկյան տեսակից (սուրանկյուն, ուղղանկյուն, կամ բութանկյուն):
Նպատակ: Տրամաբանական հիմնավորման միջոցով մտածել գտնել եղանակներ՝ կիրառելով տարածական և հարթաչափական (երկրաչափական) կողմնորոշումը։
Պատասխան՝ Եթե կտրենք այդ եռանկյունը և փռենք, կստանանք փռված անկյկուն՝ նրա աստիճանը հավասար է 1800։
Առաջադրանք 2: «Կեղծ մետաղադրամները»
Առաջադրանք: Ունենք 12 մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է և ավելի թեթև է: Դուք ունեք միայն մի կշեռք առանց չափման գծիկների և կարող եք կշռել մետաղադրամները սահմանափակ քանակով(օրինակ 3անգամ, 4անգամ, 5անգամ․․․): Ինչպե՞ս կարող եք գտնել կեղծ մետաղադրամը 3 կշռումով:
Նպատակ: Տրամաբանական և մաթեմատիկական մտածողության օգնությամբ քայլ առ քայլ լուծել խնդիրը։
Առաջադրանք 3: «Խճանկարների գունավորում»
Առաջադրանք: Ունենք մեկական քառակուսի, եռանկյունի և հնգանկյուն պատկերներից կազմված խճանկարներ, որոնք պետք է գունավորել այնպես, որ երկու հարևան հատվածները (պատկերները) տարբեր գույներով լինեն: Որքա՞ն գույներ կպահանջվեն յուրաքանչյուր խճանկարի համար:
Նպատակ: Սովորել աշխատել նաև կոմբինատորիկական խնդիրների հետ և զարգացնել խնդիրների լուծման համակարգված մոտեցումը։
Խնդիրը ընկալելու և լուծելու համար տրվող մանրամասները վ կարդա՛ ստորև և Paint նկարչական ծրագրով պատկերի՛ր խճանկարները։
Պատասխան՝ Սկզբում կշռում են 6 և 6, Իրենց միջի թեթև վեցնյակը կշռում ենք 3 և 3, իսկ վերջին զույգը՝ 2 և 1, թեթև զույգը կեղծերն են։
1. Եռանկյունների խճանկար:
Խճանկարը կազմված է եռանկյունների կրկնվող շարվածքից: Ընդհանուր դեպքում, նման խճանկարներում յուրաքանչյուր եռանկյուն պետք է գունավորվի այնպես, որ հարևան եռանկյունները տարբեր գույներ ունենան։
Պատասխան՝
2. Քառակուսիների խճանկար:
Այստեղ խճանկարն ամբողջությամբ կազմված է քառակուսիներից: Ամեն մի քառակուսի պետք է տարբեր գույն ունենա իր անմիջական հարևաններից (այն քառակուսիներից, որոնք կպած են նրան):
3. Հնգանկյունների խճանկար:
Սա խճանկար է, որը կազմված է հնգանկյունների կրկնվող կառուցվածքից: Հնգանկյունների դեպքում պետք է ավելի շատ գույներ օգտագործել, քանի որ յուրաքանչյուր հնգանկյունն ունի 5 կողմ, և հարևանները շատ
Երջանկությունը՝ առաջին հերթին ստեղծում ենք մենք՝ սիրով լցնելով մեր միջավայրը, սիրելի տեղերն ու մարդկանց։ Ինձ համար երջանկությունը սկսվում է այնտեղ, որտեղ իմ ընտանիքն է, սիրելի մարդիկ, ընկերները և ինձ հարազատ վայրերը։ Երջանկությունը՝ ամպագոռգոռ խոսքերը չեն, դա շատ ավելի խորը հասկացություն է, որը՝ վերաբերմունք է, ոչ թե խոսքեր։
ուղղական — քաղաք, գիրք, մարդ, ընկեր սեռական — քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ տրական — քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ հայցական — քաղաքինը, գրքինը, մարդունը, ընկորջինը գործիական — քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով բացառական — քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից ներգոյական — քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ
3.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է պատված: Մանրէներն այնքան բազում են, որ չեն հրաժարվում, որ ցածի թունավոր գազը ելնի, հասնի երրորդ «հարկ»: Երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք աղի ջրերում են: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն խառնվում:
4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր:
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
Երկու պարզ նյութերի՝ ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ:
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
Cu(OH)2=CuO+H2O
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
Ջրի քայքայումը
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ: