Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:

Նա շատ ինքնավստահ, հնարամիտ, և ճարպիկ տղա էր։

2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:

Ինձ համար, ոչ։ Որովհետև մայրիկի զայթույթը կարողացավ մեղմացնել, այդ հրաշալի սարքը։

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:

Երևի, որ տղան չի հավքում անիմաստ իրեր։

4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Sade երգչուհու երգերը։

Мои мечты и планы на ближайшие пять лет.

Добрый день, Хочу представиться, меня зовут Маша, я учусь в 8-ом классе, и как и у всех современных детей, у меня есть очень много планов, для этого я стараюсь развиваться. Совсем недавно открыла для себя новый вид ведения дневника, это — дневник самопрограммирования, таково рода дневник надо вести каждый день, постепенно выписывая свои мечты и цели, тем самым достигая свои цели.
Так же очень помогает визуализация, так же как и дневник помогает постоянно видеть и сосредоточиться на своих целях. Так же хождение на всякие секции, помогает развиваться. Я планирую после 9 класса пойти в Армянско-Французский колледж, а потом поступлю в универ данного колледжа.
Меня на данный момент меня интересует маркетинг. Так же в будущем хочу открыть свою йога студию, а именно пространство, где будет возможность отдохнуть от всех дневных забот.

Դաս 1

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
  5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:
  6. Թվարկի՛ր խոշոր գետերը:
  7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Սեպտեմբերի 23-27

Տնային.

Սովորի՛ր
Էջ 67 — 69 Թթվածին

Պատասխանի՛ր հարցերին
1.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) Նատրիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,

Na2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

2. Ջրում եւ ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.

ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0

3. Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձեւը.

1) CrO = +2 -2

2) Cr2 O3 = +1 -1

3) CrO2 = +2 -2

4) CrO3 = +1 -1

20.09.24

  1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

    Այստեղ հայտնվելիս հիշում է այդ անհոգ ժամանակները։
    Ամառը իրական խաղուպար է երեխաների համար։
    Մեծ քաղաքում հայտնվելիս աջուձախ էր վազվզում ոգևորությունից։
    Սարնիվեր բարձրանալը նրա համար կարծես նպատակ էր։

2. Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, պատ: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, : Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, լսարան: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, կենսակերպ:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով, բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ — Այնքան էր վախեցել ֆիլմի դրվագից, որ լեզուն չորացել էր։
Առավորը դուրս էր եկել վազքի, լեզուն չորացել էր ջուր չխմելու պատճառով։
ջուրը չտեսած`բոբիկանալ — Այնքան էր սպասում այդ թռիչքին, որ ջուրը չտեսած բոբիկացավ։
Ծով գնալուց ջուրը չտեսած բոբիկացավ։
ականջին հասնել

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու) — արագավազ, կակղամորթ — , մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

4.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Առաջադրանք 8, սեպտեմբերի 20-25

Առաջադրանք 1

Հայոց պատմություն/էջ 20-22 պատմել, էջ 23 գրավոր/

ա․ Նա վարում էր դաժան և ավիրող քաղաքականություն, այրում քաղաքներր և գյուղեր։

բ․ Նրանք անցել էին ծանր հարկային քղաքականությանը, ինչը հանգեցրեց ծանր տնտեսական վիճակի։

գ․ Դա նպատակահարմար չէր, քանի որ Հայաստանի համար սկսեց մաքառումների և ծանր շրջան։

1․ Դա ունեցավ ծանր հետևանքներ, լավ չանդրադարձավ տնտեսական իրավիճակի վրա։

2․ Նրանք աստիճանաբար կորցրեցին իրենց ազդեցությունը, և ստանձնեցին իրենց պաշտոնները Մոնղոլ պաշտոնյաներին։

3․ Դա տալիս էր հնարավորություն ունենալ ամուր բանակ և բարձորակ զենք։

Պարապմունք 4

Թեմա՝ Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր։

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ, եթե պահանջվում է գտնել բոլոր այն (x;y) թվազույգերը, որոնք միաժամանակ բավարարում են և՛առաջին, և՛ երկրորդ հավասարումներին:

Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով.

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

Օրինակ

Հոր և որդու տարիքների տարբերությունը 25 է, իսկ գումարը՝ 35: Գտնել հոր և որդու տարիքները:

Լուծում: Պետք է գտնել երկու անհայտ մեծություններ՝ հոր և որդու տարիքները: Նշանակենք դրանք համապատասխանաբար x և y տառերով: Խնդրի պայմանները կարելի է արտագրել հետևյալ երկու հավասարումների միջոցով՝ x−y=25 և x+y=35

Որոնելի x և y թվերը պետք է բավարարեն միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումներին: Հետևաբար, ըստ վերևի սահմանման, ստանում ենք հավասարումների համակարգ՝

Այս համակարգի համար գտնում ենք x=30 և y=5 թվերը, որոնք բավարարում են համակարգի երկու հավասարումներին: Հետևաբար հայրը 30 տարեկան է, իսկ որդին՝ 5

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչն են անվանում երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգի լուծումը։

2․ Ի՞նչ է նշանակում լուծել համակարգը։

3․ Ընտրել x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ:

  • (17;−2)
  • (0;15)
  • (−9;−6)
  • (−6;21)
  • (3;5)
  • (13;2)

4․ Ընտրել այն հավասարումը, որին բավարարում է (2;1) թվազույգը:

  • 15x−12y=3
  • 6x+8y=1
  • 7x+3y=10
  • 4x−3y=7
  • 6x−2y=4
  • 10x−11y=9

5․ Համակարգի հավասարումներում անվանել գործակիցները և ազատ անդամները.

6․ Հանդիսանում է արդյո՞ք (2;1) թվազույգը հետևյալ համակարգի լուծում:

7․ Ցույց տալ, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է.

8․ Ցույց տալ, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ.

9․ Տրված է հավասարումների հետևյալ համակարգը՝

Հայտնի է, որ (−6;9) թվազույգը նրա լուծումն է: Որոշել a և b գործակիցները:

Проект «Проблемы и ценности современных подростков»

Участники: ученики Средней школы

Сроки проекта: 18-20 сентября

Количество уроков: 2

Цель: Выяснить, в чем сущность современного подростка и что влияет на формирование его внутреннего мира?

Задачи: 1.Сравнить интересы, увлечения, потребности подростков разных поколений;
выяснить самые значимые ценности современных подростков;
2. Узнать, с чем связано изменение интересов и потребностей подростков XXI века;
3. Понять, как сохранить духовные ценности в современном обществе и сформировать их у современных подростков.

Итог проекта: Сочинение на тему «Современный подросток в современном мире».

ИЛИ

Постер «Ценности и проблемы современного подростка».

Ход проекта:

Задание 1.Прочитайте файлы и дайте ответы на вопросы:

Вопросы:

  1. Как вы думаете отличаются ли подростки 20 и 21 века? Чем?

    Думаю, да , и ценностями и интересами.
  2. Согласны ли вы, что ценности подростков кардинально изменились? Почему?

    Да, ценности так же поменялись, думаю что это связано с тем что семьи или семейные ценности стали неустойчивыми.
  3. Какие конкретно у вас есть ценности?

    Семья, учеба, родные, родина, друзья, красота
  4. С какими проблемами сталкивается современный подросток? С какими проблемами столкнулись лично вы?

    Есть разнообразие всего, и очень много непонятной информации.
  5. Почему старое поколение не одобряет увлечения и интересы современного поколения?

    Наверное, потому что с новым поколением приходят новые интересы, не всегда понятны старшим.

Задание 2. Составьте вопросы по теме «Ценности и проблемы подростков», задайте их своим друзьям и представителям взрослого поколения.

Что для вас является ценностью

семья друзья деньги

Задание 3.Проанализируйте ответы на вопросы из прошлого задания. Приведите диаграмму. Сделайте вывод.

Задание 4. Напишите сочинение по теме «Современный подросток в современном мире» или создайте постер «Ценности и проблемы современного подростка».

Մարդը և շրջակա աշխարհը

Հասարակագիտություն 8 էջ 3

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը

Բանական մարդը ունի՝ մտածելու, դատողություններ անելու ունակություն։ Շատ ենք տեսնում, որ կենդանիները կարողանում են ինչ-որ դժվար իրավիճակներից հմտորեն դուրս գալ, սակայն դա կապ չունի մտածողության հետ, կենդանիները այդ ամենը ձեռք են բերում ժառանգաբար՝ բնական ճանապարհով, իսկ մարդը՝ իր մտածողական հնարավորություններով։

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից

    Մարդը ինչես և մյուս կենդանի արարածները՝ բնական էակ է, բնական ճանապարհով ձևավորված ու զարգացող մարմին է, որը բնական իր պահանջարքները՝ քաղցն ու ծարավը հագեցնելու կարողություն։ Սակայն մարդը՝ կենսաբանուրեն ավելի զարգացած է, քան մնացած բոլոր կենդանիները։ Խոսքը մասնավորապես մտավոր կարողոթյուների մասին է։ Մարդը մնացած կանդանական աշխարհի ներկայացուցիչներից տարբերվում է իր բնական պահանջները բավարարեու ձևով։ Ի տարբերություն կենդանիներից, որոնք բնությունից օգտվում են և բնության վրա ներգործում են ուղղակիորեն, մարդն այդ նպատակով ստեղծում է զանազան սարքավորումներ և կատարելագործում դրանք։ Դրան նպաստող գործոններից մեկը այն է, որ մարդը հասարակակն էակ է։

  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

    Խոսելը, խիղճը, մտածելու ունակությունը, ընկերասիրությունը, խնդրահալությունը։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝

Պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

18.09.24

1․Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

Մարդիկ հիշում են և մոռանում հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն արտասովոր են սովորական թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը խոշոր Ամերիկան է հայտնագործել, փոքր ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսա ն, որ կղզու բնակիչներն … մի գործով են զբաղված: Նրանք … ու կենտրոնացած իրար էին … ու… ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի … արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե … մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր — անիմաստ չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկըվ համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում — մնում շողքի մեջ, զոհի վրա գաղտագողի չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ ուժն ու համարձակությունը, ո՛չ ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

3. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Գիրք գրելու ընթացքում մտքի ծովն էր ընել։
Վերջին նորությունները իմանալուց հետո, որոշոլ էր լեզուն փակ պահել։
Այս տարածքը շատ հարազատ էր իրեն, հինգ մատի գիտեր։
Լինում են օրեր՝ ինչ անում ես թարս է գնում, այդ օրերին ավելի լավ է ՝ թևերը ծալած նստել։
Մեր վերջին արաքից հետո էժան պրծանք։
Էմոցիաներին չտրվելու պատճառով արցունքները կուլ էր տվել։

3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Թվական — թիվ + ական վերջավորություն
պատմություն — պատմ + ություն վերջավորություն
աղյուսակ — աղյուս +ակ ածանց
գրիչ — գիր + իչ վերջածանց
ազդեցություն — ազդել +ություն
խորություն — խոր + ություն

Բ. Արևելք — արև + ելք
արևմուտք — արև + մուտք
կենսագիր — կենս + ա + գիր
օտարամուտ — օտար +մուտք
ծովագնաց — ծով + գնալ
ինքնատիպ — ինքն + ա + տիպ

Գ. Արևելյան — արև + ելք + յան վերջածանց
կենսագրություն — կենսագիր + ություն վերջածանց
արևադարձային — արև + դարձ + ային
անուշահոտություն — անուշ + ա + հուտ + ություն
բազմատեսակություն — բազում + տեսակ + ություն

4..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, հող: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, թվական: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բաղադրյալ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, արևադարձային: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …. բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

5. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

Լվաց — լվացք, լվացարան
եղել — եղելություն
առ — առուծախ, առևտուր
տուր — տուրք, տուրիստ, տուրիզմ
կաց — կացություն