Առաջադրանք 1

Հայոց պատմություն/ էջ 14-19-ը պատմել, էջ 20 գրավոր/

ա․
բ․ Դա կապված էր Դավիթ Շինարարի թագավորական պաշտոնը զբաղեցնելով։
գ․

1․ Որպեսզի Զաքարյանները ամրապնդեն իրենց դիրքերը։

2․ ՀԱյաստանում և հարակից շրջաններում սելջուկյան ամիրայությունների կամայականությունները բնակչության համար անտեսանելի վիճակ էին ստեղծել։ Աստիճանաբար զգացվում էր սելջուկների դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Այդ պայքարի գլուխ անցավ հզորացման ուղի բռնած Վրաստանը։

3․ Այդ ամենը պայմանավորված էր հայ թագավորի Վրաստանի գահին բարձրանալու հետ։

4․

Ամբողջ ամառը՝ մեկ օրում: Ռեյ Բրեդբերի

Կարդացեք պատմվածքը և կատարեք առաջադրանքը.

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:

    Երկրի բնակիչները, իսկ ավելի շուտ երեխաները՝ նախանձ էին, անընկերասեր, և կասկածամիտ։ Շատ դեպքերում տխուր էին, և իրենց կյանքում մի բանի էին սպասում՝ արևին տեսնելուն։
  2. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

    Մարգոն շատ խորը երեխա էր, նա ուներ խորհրդավոր բնաշորություն, չէր սիրում շատ խոսեր, նաև իր հանդեպ վածբ արարքներին լավով էր պատասխանում։ Նրա առկայությունը մեզ օգնում է հասկանալ մնացած երեխաների մտածելակերպը։
  3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

    Որ կյանքում միանմանությունը բերում է լճացած վիճակի, չի կարելի այդքան ժամանակ անցկացնել միայն տխրության ու բացասական բաների մասին մտածելով։
  4. Արևի և լուսնի տարբերությունը քեզ համար։

    Ինձ համար՝ արևը միշտ խորհրդանշել է կենսուրախություն, արևածագ, իսկ առավոտը ինձ համար կարծես մի նոր կյանքի սկիզբ լինի։ Իսկ լուսինը՝ խոր գիշոր, ընդհանրապես ինձ համարում եմ արևի և առավոտվա մարդ, իսկ գիշերը սիրում եմ անցկացնել ֆիլմ դիտելիս, կամ հանգստանալիս։

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

Թարգմանիչ`՝ Հայկ Ֆելեքյան

Պարապմունք 1

1. Գտեք ABC եռանկյան  C անկյունը, եթե
ա) ∠A=680, ∠B=530

Պատ․՝ ∠A=680, ∠B=530, ∠C590

ա) ∠A=250, ∠B=1100։

Պատ․՝ ∠A=250, ∠B=1100, ∠C450

2. Գտեք եռանկյան անկյունները, եթե ∠А:∠B:∠C=2:3:4։

Լուծում՝ ∠A=2x, ∠B=3x, ∠C=4x
2x + 3x + 4x = 9x
180 : 9 = 20

2x * 20 = 400
3x * 20 = 600
4x * 20 = 800


Պատ․՝ 400, 600, 800

3. Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1100 է։ Գտեք եռանկյան անկյունները։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը։

4․ Նկարում ∠4=∠5։ Զուգահեռ են արդյո՞ք a և b ուղիղները։

Պատ․՝ Քանի որ խաչաադիր անկյունները հավասար են, ապա ունղիղները զուգահեռ են։

5․ Գտնել ∠1-ը, եթե m || n

Պատ․՝ 1400

6. Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունները։

Պատ․՝ 450, 450, 900

7. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 600 է, իսկ ներքնաձիգը 26 սմ։ Գտնել փոքր էջի երկարությունը։

Հասարակագիտություն․ Դաս 1

Հետաքրիր փաստեր և տեղեկություններ մեր հարևան 4 երկրների մասին։

Վրաստան

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր։

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն «Դրոշի մասին օրենքով»։ Բացի այդ էլ «Դրոշի մասին օրենքի» երկրորդ էջում գրվում է, թե ինչ սխեմայով է կազմվել դրոշը: Երկարությունը հարաբերվում է լայնության, այնպես ինչպես 3:2։

Ուղափառ քրիստոնեություն (Վրաստանը քրիստոնեություն որպես պետական կրոն ճանաչած առաջին երկրներից է՝ 337թ. մ.թ.ա.), կան մահմեդականներ, կաթոլիկներ, և այլն։

1. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:

2. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Նրա խոսքն օրենք է և  չի կարելի ընդհատել:

3. Վրաստանի դրոշը շատ նման է Երուսաղեմի դրոշին:

4. Վրացերենում մի բառ կա ՝ անընդմեջ 8 բաղաձայնով:

5. Երկրում ձյուն հազվադեպ է տեղում:

7. Վրացերենում մեծատառեր չկան:

8. Վրաստանի տարածքում հոսում է ավելի քան 25.000 գետ:

9. Վրացի երեխաները հաճախ իրենց ծնողներին անունով են դիմում:

Թուրքիա

փաստեր Թուրքիայի մասին

1. Թուրքիան զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող երկրներից մեկն է:

2. Մինչև 1934 թվականը թուրքերը չունեին ազգանուններ:


3. Թուրքերը շատ են սիրում թեյը, ուստի նրանք օրական խմում են մոտ 10 բաժակ:


4. Թուրքիայի բնակիչների 95% -ը հավատում է Աստծո գոյությանը:


5. 1509 թվականին Թուրքիան տուժեց ամենաերկար երկրաշարժից, որը տևեց 45 օր:


6. Սովորական թուրքական վեճը կարող է ակնթարթորեն վերածվել կռվի:


7. Ավելի քան 2000 տարի Ստամբուլը երեք կայսրությունների մայրաքաղաք է եղել ՝ Հռոմեական, Բյուզանդական և Օսմանյան:


8. Առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կառուցվել է Անտիոքում։


9. Թուրքիան իրականացնում է կենտրոնական կառավարում։ Պաշտոնյաների 85 տոկոսը նշանակվում է կենտրոնական իշխանության կողմից, և միայն 15 տոկոսն է նշանակվում տեղական իշխանության կողմից։


10. Սա Թուրքիայի մասին ամենահետաքրքիր հարցն էր,որն հետաքրքրում էր շատ մարդկանց։ Պաշտոնապես Թուրքիայում խոսում են 30 տարբեր լեզուներով։ Բայց պաշտոնական լեզուն թուրքերենն է։ Թուրքիայի որոշ արևմտյան շրջաններում ապրում են արմատներով հայեր,որոնք խոսում են թուրքերեն,բայց հասկանում են հայերեն։

Պարսկաստան

1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.

Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։

2. Իրանն ունի իր օրացույցը.

Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:

Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։

3. Իրան թե Պարսկաստան.

Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։

4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.

Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:

5.Իրանցիները սիրում են թեյ.

Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:

6. Իրանում բթամատը վատ նշան է, իսկապես վատ.

Երբ Իրանում եք, երբեք ցույց մի տվեք բթամատը վեր պահած նշանը: Հիմնականում բութ մատը վեր բարձրացնելը նման է միջնամատդ բարձր պահելուն:

7.Բուհերում ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են.

Չնայած իգական սեռի զգալի սահմանափակումներին, որոնք խանգարում են նրանց միանալ որոշ համալսարանական դասընթացներին, Իրանում համալսարանական ուսանողների ավելի քան 65 տոկոսը կանայք են: Իրանցի կանանց համար բարձրագույն կրթության աստիճան ստանալը շատ կարևոր է:

8.Իրանական Aragh Sagi խմիչքը թունդ ալկոհոլ է.

Ալկոհոլն Իրանում արգելված է արդեն 40 տարի, բայց դա չի նշանակում, որ իրանցիները մոռացել են իրենց ավանդույթները, ոմանք դեռ գաղտնի խմում են: Aragh Sagi-ն, որը հայտնի է նաև որպես «պարսկական օղի», սովորաբար պարունակում է 50% ալկոհոլ, բայց այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել:

9. Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.

Կրոնը հիմնել է Զրադաշտ մարգարեն մ.թ.ա 6-րդ դարում։ Իրանում այսօր էլ ապրում են զրադաշտականներ։ Թեև իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են, զրադաշտականների որոշ հիմնական տոները դեռևս նշվում են բոլոր իրանցիների կողմից: Այդ տոներից են Նովրուզը, Յալդան, Չարշանբե Սուրին:

10.Փահլևանի և Զորխանեի ծեսեր.

Փահլեվանիի և Զորխանեյի ծեսերը Իրանի հնագույն ավանդական մարզաձևերից են, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մարզաձևը նախկինում ծառայում էր որպես մարտիկներ պատրաստելու ավանդական համակարգ:

11. Եվ վերջին` Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթոց: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

Ադրբեջան

1․ Ադրբեջանը համարվում է նավթի
2․ Ադրբեջանը համարվում է առաջին մուսուլմանական պետությունը, որը առաջնորդվում է դեմոկրատական քաղաքականությամբ։
3․ Ադրբեջանը անդերկովկասի ամենամեծ երկիրն է։
4․ Ամենահայտնի Ադրբեջանական ուստեստը՝ դա բրինձն է բանջարեղենով, առանց որի, ոչ մի տոնական սեղան չեն գցում։
5․ Բաքվում ապրել են և այժմ ապրում են մոտ 72 ազգ։
6․ Ադրբեջանը առաջին մուսուլանական երկիրն է, որտեղ կառուցվել է օպերա, բալետ, և կրկես։

16.09.24

1.Փորձիր պատմել Կյանքիդ կարևոր որոշումներից մեկ-ի մասին, գրիր պատումի կամ շարադրության տեսքով, մաղթում եմ՝ հրաշալի,բարի ու արդյունավետ մտքեր):

Մի քանի տարի առաջ պետք է մի շա՜տ կարևոր որոշում անեի, որը երևի թե փոխեց իմ ամբողջ կյանքը, կարելի է ասել կիսեց մինչև առաջ և հիմա, երբևիցե չեմ զղջացել այդ որոշման մասին, հակառակը հպարտ եմ ինձնով, որ այդպիսի լուրջ քայլի եմ գնացել։ Կարելի է ասել, որ կյանքս ավելի թեթևացավ, և ամեն ինչին ավելի ուրիշ հայացքով եմ նայում։

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն — ընկնելն ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը — վեր առնելը: Լոնդոնում գոյություն ունի — կա մի ակումբ, որի անդամներն ապրում են հին — բազմամյա տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս — մոտ անցյալում ակումբից վտարվեցին — դուրս արվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել — մցրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու — կարծելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն — ճանապարհները անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով: Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է: Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին — շրջում էին ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է պիտանի — հարկավոր: Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է — տեղի ունեցել, երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել — զերծ մնալ:

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

3.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան լուռ (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Նա դեռ նստած ուտում (ուտում, խժռում, լափում) էր:

Բժիշկը հետն ինչ-որ բանջար (խոտ, բանջար) էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) հմայիչ մի աղջիկ էր

4. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

ընչազուրկ — աղքատ
հերսոտ — անընկճելի
ընչաքաղց — անկոտրում
ընթացիկ — սրընթաց — արագընթաց
դյուրաթեք — ճկուն — դյուրաբեկ
դյուցազնական — հերոսական

5.Որոշ բառեր ու արտահայտություններ հոմանիշներով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճը` ա) ավելի մոտ դառնա խոսակցականին, բ) ավելի վերամբարձ դաոնա:

(Ըստ անհրաժեշտության` կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել:)

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների համար սուրբ վայր է: Չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հույները: Գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը մեծն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի հսկա արձանը` ներկայված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էր այն մարդը, որը չէր տեսել Ֆիդիասի այդ խելահեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի շատ մեծ չափերը: Արձանը տաճարի իր տերսի մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին: Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս: Զեսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել

Դասարանական

Էջ 67 Թթվածին

  • Որոշել CaCl2 , BaS
  • Mr -ները

    Mr CaCl2 = (40 * 1) + (35,5 * 2) = 111
    BaS = (137 * 1) + (32 * 1) = 169
  • օքսիդացման աստիճանները


  • Տարրերի զանգվածային բաժինները


  • Նշել կապի տեսակը
  • Գրել Ba տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:

Առաջադրանք 2

Հայոց պատմություն 8

Էջ 10-13-ը պատմել, էջ 13-ի հարցերը գրավոր

ա․ Նրանց հիմնական խնդիրն էր Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնոլու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր հիմնակականում ծագումով հույներին։

բ․ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գորի ընկավ։ Այդուհետ Գյուզանդիայի բոլոր կայսրերը ստիպպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։

Պարապմունք 2

Թեմա՝ Բազմանկյուն, ուռուցիկ բազմանկյուն

Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:

Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:

Figūra 2.jpg
Daudzst 1.jpg

A, B, C, D, E՝ գագաթներ, AB, BC, CD, DE, AE՝ կողմեր, AC, AD, BE, BD, CE՝ անկյունագծեր: 

Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ: Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը:

Ընդհանուր դեպքում, բազմանկյունը կարելի անվանել n-անկյուն, եթե այն ունի n հատ կողմ, n հատ անկյուն և n հատ գագաթ:

Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող մի ուղղի կողմում։

Նկարում պատկերված Fբազմանկյունը ուռուցիկ է, իսկ F2 բազմանկյունը ուռուցիկ չէ:

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը հավասար է 180°⋅(n−2)-ի:

Figūra 3.jpg

Ցանկացած բազմանկյուն կարելի է բաժանել եռանկյունների: Այդպես է արված վերևի նկարում: Եռանկյունների թիվը  2 -ով քիչ է բազմանկյան կողմերի թվից: Եռանկյունների կողմերը բազմանկյան կողմեր և անկյունագծեր են:

Ցանկացած եռանկյան ներքին անկյունների գումարը 180° է: Հետևաբար, ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը 180°⋅(n−2) է:

Հարցեր և առաջադրանքներ։

1. Ո՞ր բազմանկյուն է կոչվում ուռուցիկ։

2․ Ի՞նչ բանաձևով են հաշվում բազմանկյան բոլոր անկյունների գումարը։

3․ Գծագրել ուռուցիկ հնգանկյուն և վեցանկյուն: Բազմանկյուններից յուրաքանչյուրում որևէ գագաթից տարեք բոլոր անկյունագծերը: Տարված անկյունագծերով քանի՞ եռանկյան է տրոհվում բազմանկյուններից յուրաքանչյուրը:

4. GEOGEBRA ծրագրով գծիր որևէ բազմանկյուն։
ա) Ցույց տուր գագաթները, նշիր կարմիրով

բ) Ցույց տուր կողմերը

գ) Ցույց տուր կից կողմերը

դ) Ցույց տուր հարևան գագաթները։

5.GEOGEBRA ծրագրով գծել ուռուցիկ բազմանկյուն, ինչի՞ է հավասար նրա պարագիծը։

6. GEOGEBRA ծրագրով գծել ոչ ուռուցիկ բազմանկյուն, ցույց տուր որ այն ուռուցիկ չէ։
7. GEOGEBRA ծրագրով գծել ուռուցիկ բազմանկյուն, նշիր նրա արտաքին և ներքին տիրույթները։  Ներքին տիրույթը ներկիր սպիտակ, արտաքին տիրույթը՝ կապույտ։
8.GEOGEBRA ծրագրով գծել եռանկյուն։ Ինչքա՞ն է եռանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։

9. GEOGEBRA ծրագրով գծել քառանկյուն։ Ինչքա՞ն է քառանկյան բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

10. GEOGEBRA ծրագրով գծել հնգանկյուն։ Ինչքա՞ն է հնգանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

5200

11. GEOGEBRA ծրագրով գծել վեցանկյուն։ Ինչքա՞ն է վեցանկյան  բոլոր անկյունների աստիճանային  գումարը։

7200

12․ Գտնել ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6 թվերին:

Սեպտեմբերի 9-13-ը

Մաթեմատիկական կենգուրու մրցույթի խնդիրների լուծում․ խնդիրներն՝ այստե՛ղ։

Մաթեմատիկական սուդոկու(միջին բարդության)։ Խաղն` այստե’ղ։

  1. Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:
  2. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:
  3. Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:
  4. Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:
  5. Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:
  6. Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին:
  7. Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

16․09-20․09

Թեման․Արքիմեդի օրենքը։ Մարմինների լողալու պայմանները։ Նավերի լողալը։ Օդագնացություն։

Լաբորատոր աշխատանք․<<Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը>>

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը։

Արքիմեդյան ուժը առաջանում է խտությունից և ծավալից։

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը

Արքիմեդյան ուժը կախված է հեղուկի խտությունից։ Որքան մեծ է հեղուկի խտությունը, այդքան մեծ կլինի արքիմեդյան ուժը։

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է այդ մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին։

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ ա․խորասուզվում հեղուկում, բ․լողում նրա ներսում․ գ․լողում նրա մակերևույթին։

Եթե մարմնի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, մարմինը հեղուկում խորասուզվում է։

Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։

Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը լողում է նրա մակերևույթին։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից (7-րդ դասարան) էջ 151-ից մինչև էջ 163-ը:Պատրաստել նյութ և «Կենդանիների և մարդու լողալը՝ էջ 158» թեմայի էջ 150-ի թեմայով վերաբերյալ

Լաբորատոր աշխատանքից պատրաստել տեսանյութ տեղադրել բլոգներում, հղումը ուղարկել ինձ։

Հետաքրքիր է իմանալ

Սիրակուսեի Հիերոն 2-րդ արքան իր հզորությունը ցուցադրելու նպատակով պատվիրում է, որ իր թագը լինի մաքուր ոսկուց։ Իմանալով, որ ոսկերիչները մաքուր ոսկուց չեն պատրաստում զարդերը, նա որոշում է դիմել Արքիմեդին՝ խնդրելով ստուգել ոսկերիչների աշխատանքը և նրանց ազնվությունը։ արքիմեդը չի մերժում արքայի խնդրանքը՝ ընկնում է դժվար իրավիճակի մեջ, մտածելով ճշմարտությունը պարզելու մասին։ Նա մտածեց, որ եթե որոշի թագի ծավալը ամեն ինչ իր տեղը կնկնի․ կվերցներ նույն ծավալով մաքուր ոսկի, թաագը և ոսկու կտորը կդներ կշեռքի նժարներին, և Հիերոն արքայի խնդրանքը կկատարեր։ Մտահաղացումներով լի Արքիմեդը որոշում է գնալ լոգանքի, և երբ մընում է ջրով լի լոգարանի մեջ, ջուրը լոգարանի մեջից թափվում է հատակին, Արքիմեդը հասկանում է, որ ջուրը թափվեց այնքան, ինչքան որ իր մարմնի ծավալն է։ Եվ հասկացավ, որ իր տեղը լիներ թագը նա կկարողանա ճշգրիտ որոշոել թագի ծավալը։